Կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» որոշ գույք կվերցնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում  կթույլատրի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից:

Նախագծում նշված է, որ գույքի որոշ մասը պետք է ամրացվի պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ որոշը՝ պաշտպանության նախարարությանը: Պետական գույքի կառավարման վարչությանն են անցնում Լոռու և Կոտայքի մարզերի, Երեւանի, Մասիսի կայարանները: ՊՆ-ին են անցնում գնացքի մարդատար վագոնի անջատող վահանակներ, հեռահաղորդակցային փայտյա հենասյուներ, հագուստներ, փայտյա երկաթգծեր՝ որպես վառելափայտ, որոնք բոլորն էլ օգտագործված են:

 




Լրահոս