Կապանում ավտովթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին, ժամը 23.57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի մարզի Կապան քաղաքի «Հունանի» կամուրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ Արամ Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Vaz 2121» մակնիշի 033 ss 60 (վարորդ` Գ. Ա. 1962 թ. ծնված) և «Mercedes C» մակնիշի 34 zt 931 (վարորդ` Վ. Փ. 1995 թ. ծնված) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Vaz 2121» ավտոմեքենայի ուղևոր Ա. Ղ.-ը հոսպիտալացվել է Կապանի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «Vaz 2121» ավտոմեքենայի վարորդ Գ. Ա.-ին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:




Լրահոս