Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիա-իրաքյան սահմանին Նայնավա քաղաքում այրում հայկական «Աղթամար» ծխախոտի մեծ խմբաքանակը:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հայտնի է, որ «Իսլամական պետության» շրջանակներում գործում է հատուկ կրոնական «Հիսբախ» ոստիկանությունը, որը ոչնչացնում է ալկոհոլն ու ծխախոտը:
Նշվում է, որ սա հայկական արտադրության ոչնչացման առաջին դեպքը չէ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքում:
Ինչպես գրում է իրաքյան Niqash ռեսուրսը՝ «Աղթամար»-ը Իրաքում ծխախոտի ամենահայտնի բրենդներից մեկն է: