
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 10.51-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել Ն. Մ.-ի (մոտ 61 տարեկան) դին:
Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: