
Թուրքիայում ռուս դեսպանի մարդասպան Մևլյութ Մերթ Ալթընթաշի դին նրա հարազատները հրաժարվել են հանել դիահերձարանից, նրան կթաղեն անանուն գերեզմանում, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ նրա դին հանելուց հրաժարվելու մասին հայտարարել էր մարդասպանի քույրը: Թուրքական օրենսդրության համաձայն՝ Ալթընթաշի դին պետք է հանեին 15 օրվա ընթացքում, սակայն այն գտնվում է դիահերձարանում արդեն մոտ մեկ ամիս:
Գործակալության տեղեկություններով՝ այժմ որոշվում են թաղման հետ կապված ընթացակարգը: Այն բանից հետո, երբ դրանք կլուծվեն, դին կհանձնվի իշխանություններին անանուն գերեզմանում թաղելու համար: