Նավթի գների կարգավորումը թուլացրել է ԱՊՀ 9 պետությունների տնտեսությունների և բյուջեների վրա ճնշումը, սակայն տարածաշրջանի համար վարկունակության կանխատեսում է «բացասական» է: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային Moody’s Investors Service գործակալության զեկույցում:
Moody’s-ի վերլուծաբանների խոսքով՝ դա պայմանավորված է արտարժույթում պարտքի բարձր մակարդակով:
«ԱՊՀ պետությունները հաղթահարում էին նավթային շուկայում գնային շոկի հետևանքները ավանդական քաղաքականության, այդ թվում՝ լողացող փոխարժեքի սահմանման օգնությամբ, ինչպես նաև բյուջետային և վարկա-դրամական քաղաքականության խստացմամբ»,-նշել է Moody’s-ի փոխնախագահ Քրիսթին Լինդոուն:
Գործակալության կանխատեսման համաձայն՝ այս տարի տարածաշրջանում տնտեսական աճը կհասնի 2%-ի, իսկ 2018թ.-ին ակնկալվում է 3%-անոց աճ:
«Աշխարհաքաղաքական կոնֆլիկտները ևս կշարունակեն ճնշում գործադրել ԱՊՀ տնտեսության վրա, հիմնականում Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցների ազդեցության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացման պատճառով: ԱՊՀ 9 պետություններից միայն Բելառուսն ու Ղազախստանը ներգրավված չեն ռազմական կոնֆլիկտին կամ հարևանների հետ սահմանային վեճերին»,-ասվում է Moody’s-ի զեկույցում: