Այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր պետական գույքի կառավարման վարչությանը:
Մասնավորապես, նա պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարեց` մի քանի նախարարությունների հետ քննարկման արդյունքում կառավարությանը երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ և մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ 2017թ. կտրվածքով բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացում:
Մանրամասները՝ տեսանյութում: