Ինչպես արդեն հայտնել ենք հունվարի 11-ին, ժամը 15.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակ, որտեղ արյունահոսող մի երիտասարդ մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:
ArmLur.am-ին թիվ 1 հիվանդանոցից տեղեկացրեցին, որ Հերացի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխված Ռաֆֆի Մարտիրոսյանը վիրահատվել է:
Նա վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի միկրովիրաբուժության բաժանմունք: Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: