Վարդանանց փողոցի սպանության պատճառը ոչ ցանկալի արտահայտությունն է եղել. նոր մանրամասներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է 2017 թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել էր Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ըստ Կոմիտեի պաշտոնական հաղորդագրության տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ակտիվ մասնակիցներն եղել են ուսանողներ, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է Վահե Մուրադյանին և Ռաֆֆի Մարտիրոսյանին:

Ինչեւէ, ArmLur.am-ը պարզեց, որ նույն օրը, ժամը 18-ին, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Չատիկյանը, որը, ըստ մեզ հասած լուրերի, եղել է հենց այն երիտասարդը, ով հարվածել է Վահե Մուրադյանին, ինչի հետեւանքով նա մահացել է, իսկ Ռաֆֆի Մարտիրոսյանը գտնվում է հիվանդանոցում:

ArmLur.am-ը պարզեց, որ վերոնշյալ երիտասարդները Երեւանի պետական համալսարանի ուսանողներ են, իսկ վիճաբանության մասնակցել են ոչ միայն վերոնշյալ անձիք այլ նաեւ մի խումբ տղաները: Ասել է, թե եղել է տղայական «ռազբորկա»: Իսկ ինչն է եղել պատճառը, որ երիտասարդները չեն կարողացել միմյանց հասկանալ:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով տղաների վիճաբանությունը սկսել է մի արտահայտությունից, որն էլ դարձել է «մի կաթիլ մեղրի» պատմություն:

Նշենք, որ ձերբակալվածը Կարեն Չատինյանն է, իսկ ահա այս օրերին, մեզ հասած տեղեկություններով, նրա հետ վիճաբանության մասնակից ոմն Գեւորգին, Սերգեյին եւ Դավիթին իրավապահները բերման են ենթարկել:

Լուսանկարներում` սպանված Վահե Մուրադյանն է:

Նշենք, որ Վահե Մուրադյանն ԵՊՀ-ի ուսանող էր, սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում:

Այս օրերին Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներն Ֆեյսբուք սոցիալական էջի անձնական լուսակնարներն ի նշան իրենց դասընկերոջ մահվան սև նկարներով են փոխարինել:




Լրահոս