Արտաշես Գեղամյանը կընդգրկվի՞ ՀՀԿ ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային միաբանություն կուսակցության», ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դեռ վաղ է համարում խոսել իր քաղաքական ապագայի մասին: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ խորհրդարանական ընտրությունների մասնակցության շուրջ որոշակի հստակեցում կարող  է լինել մի քանի օր անց:

Գեղամյանը հայտնեց, որ արդեն հունվարի վերջին նախատեսված է մեծ միջոցառում, որի ժամանակ հրապարակավ կհայտարարվի նաև կուսակցության հետագա ծրագրերի մասին: Մինչ այդ Գեղամյանը ցանկացավ ձեռնպահ մնալ մանրամասներ հայտնելուց:




Լրահոս