Armenian text to speach

Կրեմլում հույս են հայտնել, որ Պուտինն ու Թրամփը «հաշտ» կապրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայում հույս ունեն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը  «հաշտ» կապրեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՌԴ նախագահն իր գործողություններով և իր հայտարարություններով հստակ ցույց է տալիս իր հարգանքը մեր գործընկերների հանդեպ: Այդ հարգանքը կարող է միայն փոխադարձ լինել, այն միակողմանի չի կարող լինել»,-ասել է Պեսկովը՝ հույս հայտնելով, որ երկու նախագահները «հաշտ» կապրեն:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ դրական գործոն է համարում ռուսական կողմի հետ հարաբերությունների կարգավորումը:




Լրահոս