
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ. որ այս գիշեր Հրազդանում դանակահարություն է տեղի ունեցել:
Ոստիկանությունից նշեցին, որ հունվարի 12-ին, ժամը 01:14-ին «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած թափանցող վերք, աջ ամրակային շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թվականին ծնված մի տղամարդ:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: