Ընտանի կենդանիներ, ովքեր կերել են իրենց տերերին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն են պահում ընտանի կենդանիներ, առավել հաճախ կատուներ և շներ: Սակայն որոշ մարդիկ էկզոտիկա են ցանկանում և վայրի կենդանիներ պահում:

Սարսափազդու դեպքեր, երբ տնային կենդանիները կերել են իրենց տերերին:

1. Ուղտի հարձակում

Փեմ Ուիվերը սիրում էր էկզոտիկ կենդանիներին, այդ իսկ պատճառով նրա 60-ամյա ամուսինը նրան ուղտ նվիրեց: Առաջին ամիսներից ուղտը տարօրինակ դրսևորում էր ցուցաբերում այլ կենդանիների հետ՝ փորձելով  զուգավորվել նրանց հետ: Ավելի ուշ նա ուշադրություն դարձրեց նաև Փեմի վրա և սպանեց նրան՝ փորձելով նույնը կատարել Փեմի հետ:

2. Օձի խայթոց

2004թ. կնոջը կծեց իր ընտանի կենդանին՝ օձը: Հարկ է նշել, որ նա տանը 9 թունավոր օձ էր պահում, 10 անթույն օձ, 2 կոկորդիլոս, 1 ռնգեղջյուր, 2 մողես: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել:

3. Հեպատիտ C + 50 թափառող շուն

2015թ. Արկանզասի բնակչուհիներից մեկը մահացավ իր բնակարանում հեպատիտ C-ից, այդ ժամանակ նա պահում էր 50 շուն: Ոստիկանությունը անմիջապես չի իմացել կնոջ մահվան մասին, քանի որ շները գրեթե ոչինչ չեն թողել կնոջ մարմնից:

4. Հարրի և Սալլի

Նեբրասկայի 51-ամյա բնակիչն ինքնասպանություն է գործել: Նրա շները՝ Հարրի և Սալլի անունով, մի քանի շաբաթ սոված են մնացել, սակայն հետո կերել են իրենց տիրոջը, մինչ ոստիկանությունը չի հայտնաբերել 51-ամյա բնակչի դին:

5. Սինտիա Լի Հեմբլ 

Մինեսոտայի բնաչուհուն կերել է վագրն այն բանից հետո, երբ կինը փակված հայտնվել է վագրի հետ վանդակում:

6. Ջեյմս Լիթթլ 

61-ամյա Ջեյմս Լիթթլն արթնացել է այն ժամանակ, երբ նրա շունը սկսել է կրծել նրա ոտքի մատները: Տղամարդը տառապում էր շաքարախտով, այդ իսկ պատճառով կորցրել է ոտքերի զգայունությունն ու անմիջապես չի զգացել ցավը: Այդ պահին կենդանին արդեն հասցրել է ուտել տղամարդու ոտքի կեսը: Բարեբախտաբար, Լիթթլը ողջ է մնացել:

7. 2-ամյա աղջնակն ու պիթոնը

2011թ. Ֆլորիդայում պիթոնը խեղդեց 2-ամյա աղջնակին: Երեխայի ծնողները օձին տանը սոված էին պահում, նրանց խոսքով, միջոցներ չունեին պահելու համար:

8. Քելլի Էնն Վալց

Փենսիլվանիայի բնակչուհին ամուսնացած է եղել էկզոտիկ կենդանիներ վաճառողի հետ: Ընտանիքն ուներ տնային կենդանաբանական այգի, որում ապրում էին վագր, առյուծ, պումա և արջ: Վանդակի մաքրման ժամանակ արջը հարձակվել է 37-ամյա կնոջ վրա և պատառոտել նրան:

9. Կառլա Նեշ

Կոննեկտիկուտի բնակչուհի Կառլա Նեշը զրկվել է ձեռքերից, քթից և շրթունքներից իր ընկերուհու տնային շիմպանզեի հարձակման հետևանքով:

10. Մարիուս Էլս

Հարավային Աֆրիկայի բնակիչը տարիների ընթացքում հոգ է տարել գետաձիի մասին: Տղամարդը խոստովանել է, որ իր տնային կենդանին «բարեհոգի» էր: Հարձակման պատճառներն անհայտ են: Տղամարդու պատառոտված մարմինը հայտնաբերվել էր գետի մեջ:

11. Մարկ Ֆեգել

Դորթմունդից Մարկ Ֆեգելը ավելի քան 200 միջատ և սողուն էր պահում: Երբ նա տնից գարշահոտ սկսվեց գալ, հարևանները ոստիկանություն կանչեցին: Կոտրելով դուտը՝ ոստիկանները սարսափ ֆիլմից մի դրվագի ականատես եղան. սարդոստայնի մեջ տղամարդու մարմինը կերել էին սարդերն ու մողեսները:

12. Հրանտ Ուիլյամս

1996թ. Նյու Յորքի բնակիչ Հրանտ Ուիլյամսը մահացած հայտնաբերվեց իր բնակարանում: Նրան կերել էր պիթոնը, որին նա բաց էր թողել՝ ցանկանալով նրան կերակրել կենդանի հավով:

13. Անդրե Լամբոգա

Ուղևորությունից վերադառնալով՝ 50-ամյա Լամբոգան ինքնասպանություն գործեց: Նրա ինքնասպանության մասին իմացան այն ժամանակ, երբ տնից հոտ զգացին: Ոստիկանությունը գտավ տղամարդու մարմինն ու 7 շան, ովքեր կերել էին իրենց տիրոջը:

14. Հերբերտ և Ջեյն Ուոլդեն

2010թ. Հերբերտը հոգ էր տանում իր հիվանդ մոր՝ Ջեյնի մասին: Հանկարծակի տղամարդը մահացավ սրտի անբավարարությունից, իսկ մայրը՝ մեկ շաբաթ անց: 10 տնային կատուները, որոնք սոված էին մնացել, սկսեցին ուտել դիերը:

15. Թերրի Վենս Գարներ  

Մի անգամ գիշերը Օրեգոնի բնակիչ Թերրին Վենս Գարները գնաց կերակրելու խոզերին և չվերադարձավ: Մի քանի ժամ անց տղամարդու մարմինը հայտնաբերվեց: Տղամարդը սրտի կաթված է ստացել, երբ խոզերը նրան որպես կեր են ընդունել:




Լրահոս