Հունվարի 12-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 86-րդ հորիզոնականը:
Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը: Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Արգենտինա – 1634 միավոր
2. Բրազիլիա – 1544
3. Գերմանիա – 1433
4. Չիլի – 1404
5. Բելգիա – 1368
6. Կոլումբիա – 1345
7. Ֆրանսիա – 1305
8. Պորտուգալիա – 1229
9. Ուրուգվայ – 1187
10. Իսպանիա – 1166