ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Կայացել է ՌԴ և Ղազախստանի նախագահների հեռախոսազրույցը: Քննարկվել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Աստանայում կայանալիք միջազգային հանդիպման նախապատրաստման ընթացքը»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ինչպես նաև նշվում է, որ քաղաքական գործիչներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերին: