
ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցն ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկում կանցկացնեն: Այս մասին , ինչպես հայտնում է Trend-ը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բանակցությունները կընթանան Մոսկվայում հունվարի 17-18-ը ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնական այցի շրջանակներում:
«ԵԱՀԿ գործող նախագահն ու ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարծիքներ կփոխանակեն այս տարի ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հարցերի շուրջ, կքննարկեն այդ հարթակում համագործակցությունը, այդ թվում՝ հաշվի առնելով մարտահրավերները՝ կապված տարածաշրջանային կոնֆլիկտների հետ»,-ասել է Զախարովան: