Ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ մենք, որոշակի գործընթացների մեջ ենք: Ունենում ենք հանդիպումներ, բանակցություններ, ծրագրային հստակեցումներ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Կուսակցությունների անուններ, ում հետ քննարկումներ են ունեցել, Գիմիշյանը խուսափեց տալ, սակայն ընդգծեց, որ այժմ իր տեսակետներում փոփոխություններ են եղել: «Եթե նախկինում բազմաթիվ էին այն կուսակցությունները, ում հետ ես սեղան չէի նստի` զուտ քաղաքական տեսանկյունից, բայց այժմ պատրաստ ենք ցանկացած կուսակցության հետ հանդիպել», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան