Հայ առաքելական եկեղեցին հունվարի 13-ը նշում է որպես Տիրոջ Անվանակոչության տոն: Այդ օրը ևս բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ:
Ըստ հրեական օրենքի` Սուրբ Ծննդյան ութերորդ օրը Հիսուսը, ինչպես այդ երկրի նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել և անվանակոչվել է:
Այդ մասին վկայում է նաև Ղուկաս Ավետարանիչը: Ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, որն Անվանակոչության տոնը նշում է հունվարի 1-ին, Հայ առաքելական եկեղեցին այն՝ որպես անշարժ տոն, նշում է հուվարի 13-ին: