Իսրայելի օդուժը մի շարք ավիահարվածներ Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային՝ ոչնչացնելով զինամթերքի պահեստը, ինչը պայթյունների Է հանգեցրել այդ ռազմական օբյեկտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, հայտնել են արաբական ԶԼՄ ները: «Իսրայելական ավիահարվածներից զոհվածներից թիվը դեռեւս հայտնի չԷ», ասված Է հաղորդագրության մեջ: Սիրիական բանակի ավագ սպայի տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թիվը պետք Է որ մեծ չլինի, քանի որ հարվածների պահին պահեստի մոտ մեծ թվով զինվորականներ չեն եղել:
Ավելի ուշ SANA պետական գործակալությունը հաստատել Է ավիահարվածների վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտնել, որ ռմբակոծման վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: Ինչպես հայտնել Է BBC Newsը, Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են ավիահարվածներ հասցնելու մեջ: Հեռուստաալիքը նշում Է, որ Իսրայելի կառավարությունը չի հերքել եւ չի հաստատել այն տեղեկատվությունը, որ հարվածներ Է հասցնում Սիրիային: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հզոր պայթյուն Է որոտացել Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասում, ինչի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը