Ամերիկյան հանրահայտ National Geographic ամսագիրը ներկայացրել է 6 քաղաքներ, որոնք լավագույնն են սննդի սիրահարների համար, որոնց թվում է նաև Երևանը:
«Երևանը ծաղկում է: Հայաստանի մայրաքաղաքը հմայիչ է, հագենալու համար բավականին շատ վայրեր կան »,-գրում է ամսագիրը:
Ամսագիրը նշում է, որ Հայաստանը հայտնի է իր խորովածով, և այն համտեսելու համար լավագույթ վայրը Պռոշյան փողոցն է:
Երևանից բացի՝ ցուցակում են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը, ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքը, Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգթոնը (Նոր Զելանդիա):