Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սիրիական հարցը քննարկելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պուտինն ու Էրդողանը նշել են, որ Դամասկոսն ու ընդդիմությունը համաձայնության են եկել:
Հաղորդվում է նաև, որ Պուտինն ու Էրդողանը մտադրություն են հայտնել հետագայում ևս աշխատել միջսիրիական բանակցությունների պատրաստման հարցում: Բացի սիրիական հարցից, Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները: