Ինձ «տեղամասային տեսուչ» մի սարքեք. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ խնդրեց իրեն «տեղամասային տեսուչ» չսարքել: Այս մասին նա նշեց  արդյոք լսե՞լ է բանանի կամ շաքարավազի շուկայի մենաշնորհման մասին հարցին ի պատասխան, հավելելով, որ  իր ուժերից պարզապես վեր է անձամբ ճանաչել բանանի կամ ջեմի յուրաքանչյուր ներմուծողի:

«Կարող եմ ասել, որ Հայաստանի շուկաներն ազատ են և հավասար հասանելի: Իսկ եթե ինչ-որ մեկը ինչ-որ խոչընդոտի է բախվել, կարող է իրավապահ մարմիններին դիմել: Որեւէ մեկն այդպիսի խնդիրներ ունեցե՞լ է, որեւէ մեկը դիմե՞լ է:  Ինձ տեղամասային տեսուչ մի սարքեք»,- կոչ արեց Կարապետյանը:




Լրահոս