Ի՞նչ ես առաջարկում, ես ընգնեմ իրանց սաղի հետևից. վարչապետը նյարդայնացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները վարչապետին հարց ուղղեցին՝  օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք:  «Օլիգարխների հետ ես զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով: Կարո՞ղ եմ զանգահարել եւ, այ սենց, կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք…»:

Լրագրողները վարչապետին հիշեցրեցին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտնեի կոմիտեն է հայտարարել, որ բանան ներկրողը խոչընդոտների է բախվել Հայաստանի տարածքում: Դիտարկամանը, որ մարդիկ հաղորդում չեն տալիս հանցագործության մասին: «Ի՞նչ ես առաջարկում, ես ընգնեմ իրանց սաղի հետևից՝ ասեմ, գնա դիմում տուր: Դուք պատկերացնում էիք, որ իմ ու ձեր հանդիպումն այսօր պետք է լինի սա՞: Ես ձեզ ասում եմ՝ բանանի ներկրման խոչընդոտ չի լինելու: Դուք ունե՞ք փաստ, որ հիմա խոչընդոտ է լինում, չունեք չէ՞: Բա ի՜նչ եք ընկել…»,- նշեց նա:




Լրահոս