Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Սևիլիա»-ի դեմ խաղում ոչ-ոքիի արդյունքի շնորհիվ (3:3) Մադրիդի «Ռեալ»-ը շարունակել է անպարտելի խաղերի շարքը՝ հասցնելով այն 40-ի:
Զինեդին Զիդանի գլխավորած թիմն այս արդյունքով գերազանցել է կատալոնական «Բարսելոնա»-ին, որը 39 անպարտելի խաղերի շարք էր անցկացրել: Նշենք, որ եվրոպական ռեկորդը պատկանում է Թուրինի «Յուվենտուս»-ին, որը 2011/12 մրցաշրջանում պարտություն չի կրել 43 հանդիպումներում: