Բժիշկը կեղծ փաստաթուղթը կազմել է իր վերադասների ցուցումով. Հայկ Ալումյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  հերթական անգամ հետաձգվեց «Զինված խմբի» գործով դատական նիստը:

Նշենք, որ նիստին ներկա չէր գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Վերջինս հայտարարել էր, որ դատական նիստին չի կարող  մասնակցել, ի վիճակի է մասնակցել միայն պատգարակով` պառկած վիճակում, քանի որ մեջքի, ոտքերի և սրտի շրջանում ցավեր ունի և չի կարող նստել:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ հայտարարեց, որ բժշկական ծառայության կողմից կազմված տեղեկանքը, որը ներկայացվել է դատարանին, կեղծ է, քանի որ արդեն մի քանի ամիս անկողնային ռեժիմ է նշանակված նույն բժշկի կողմից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան

 




Լրահոս