Թուրքական զորքերը չեն լքի Կիպրոսը. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է հանդես եկել Կիպրոսի թուրքական զորքերի դուրսբերմանը, փոխանցում է թուրքական NTV հեռուստաալիքը:

«Հյուսիսային Կիպրոսը բանակցություններում իրական դիրքորոշումը կցուցաբերի, սակայն Հունաստանը…շարունակում է այլ սպասումներ ունենալ: Խոսք անգամ լինել չի կարող այն մասին, որ թուրքական զորքերը կլքել Կիպրոսը»,-ասել է Էրդողանը:

Էրդողանն ընդգծել է, որ առանց Թուրքիայի մասնակցության անհնար է համաձայնեցնել Կիպրոսի անվտանգության երաշխիքների հարցը, փոխանցում է Anadolu-ն:

2016թ. դեկտեմբերի Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել էին Կիպրոսի իրավիճակի կարգավորման խնդրին:




Լրահոս