
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ով կստանձնի նախագահի պարտավորությունները հունվարի 20-ին, խոստացել է 90 օրում հետաքննել ռուս հաքերների գործը, փոխանցում է BBC-ն:
«Ռուսաստանը պնդում է, որ նման բան չկա…Հնարավոր է, որ այդ նորությունները հրապարակած «հետախույզները» իմացել են, որ դրանց ապացույց չի չկա և չի լինի: Իմ մարդիկ զեկույց կկազմեն հաքերային հարձակումների մասին 90 օրում»,-թվիթերում գրել է Թրամփը:
Ավելի վաղ այս հարցի շուրջ քննարկում են անցկացրել Թրամփն ու ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը: