ՀՀ կառավարությունը ստացել է Լոռու մարզկենտրոն Վանաձոր համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների դիմումը: Հիշեցնենք, որ վերը նշված ներկայացուցիչների ներկայացուցիչները Վանաձորի ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել գործադիրի ղեկավարին: Փաստաթղթում իրավական հիմնավորումներ են բերվում, թե ինչու պետք է Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնի Վանաձորի ավագանու լիազորությունները:
Մինչ ընդդիմադիր կուսակությունների ներկայացուցիչները վստահ են, որ իրենց պահանջն օրինական է և պետք է բավարարվի, Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բոլորովին այլ կարծիք ունի: Ինչպես հայտնի է՝ «Լուսավոր Հայաստան», «Հայկական Վերածնունդ» և ԲՀԿ խմբակցությունների՝ ավագանու նիստերը բոյկոտելու որոշումից հետո, արդեն երրորդ անգամ չի հաջողվում ավագանու նիստ գումարել՝ քվորում չապահովվելու պատճառով։ Սակայն ինչքան կարող է շարունակվել այս վիճակը, դեռ ինչքան կարող է Վանաձորը մնալ առանց հաստատված բյուձեի և ծրագրերի:
Թերևս այս ամենի լուծման բանալին գտնվում է կառավարության ձեռքում: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել. եթե կայացվի իրավական որոշում, ապա ավագանու գործունեության ժամկետը պետք է կրճատվի և նոր ընտրություններ նշանակվեն: Սակայն, թերևս կասկածից վեր է, որ ՀՀ կառավարությունը այս դեպքում կարող է կայացնել ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում: Հետաքրքիր է նաև, որ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ու դիմումի հեղինակները հղում անելով նույն օրենքին, տարբեր մեկնաբանություններ են տալիս: Ի վերջո, հարցի լուծման բանալին մնում է կառավարության ձեռքում: Սպասենք զարգացումներին…
Նաիրա Հովհաննիսյան