
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որն արվել էր դեռևս 1993թ.: Կադրերում երևում է, թե ինչպես է այն ժամանակվա ՀՀ Պաշտպանությաննախարար Սերժ Սարգսյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի հետ մասնակցում խնջույքի:
ArmLur.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն փորձեց ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասաց, որ չգիտի, թե որքանով է դա հավաստի. «Եթե ինքս տեսած լինեմ, գուցե կարողանամ մեկնաբանել: Ես վստահ եմ, որ նախագահը, որևէ կերպ նման մարդկանց հետ, որպես հանրապետության ղեկավար, պետական բարձրաստիան պաշտոնյա, չի կարող նման սեղանի նստել»:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ հերթական հիմարությունն է. «Ես չեմ ուզում մեկնաբանել»:
Ներկայացնում ենք համացանցում հայտնված տեսանյութը:
Լիդա Եղիազարյան