Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2014թ. մարտին՝ Ուկրաինայի իրավիճակի պատճառով, փոխանցում է RT-ն:

Այս մասին ասվում է Օբամայի նամակում՝ ուղղված Կոնգրեսի անդամներին:

«Ռուսաստանի քաղաքականությունն ու գործողությունները, այդ թվում նաև Ուկրաինայում, շարունակում են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու ներքին քաղաքականությանը»,-ասվում է նամակում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Օբաման եվրոպացի առաջնորդների հետ համաձայնության է հասել՝ Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակների պատճառով հակառուսական պատժամիջոցների երկարաձգման մասին:




Լրահոս