«ԳԱԼԱ»-ն կարող է չմասնակցել խորհրդարանական ընտրություններին. ինչ առաջարկներ են ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԳԱԼԱ» կուսակցության վարչությունը, ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, շարունակում է ակտիվ քննարկումները` ընտրություններին մասնակցության շուրջ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմենուհի Վարդանյանը:

Նա նշեց, թե այժմ վարչությունն ակտիվորեն քննարկում է` ինչ ձևաչափով մասնակցել ընտրություններին, կամ մասնակցել արդյոք, թե ոչ: Արմենուհին չբացառեց նաև առհասարակ ընտրություններին չմասնակցելու տարբերակը:

Հարցին`  ինչ կարող եք ասել «Ելք» դաշինքից ստացված առաջարկի մասին, Արմենուհին նշեց, թե այս պահին իրենք երկրորդական են համարում ստացված առաջարկի շուրջ քննարկումները, քանի որ կուսակցությունն առաջնային պետք է որոշի մասնակցելու հարցն ու ձևաչափը, և հետո միայն քննարկի ստացված առաջարկները: Մեզ հետ զրույցում նա աննպատակահարմար համարեց նաև բացահայտել այլ կուսակցություններից ստացված առաջարկները` ընդգծելով, որ առաջիկայում կուսկացությունը վերջնական որոշում կկայացնի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս