Վարդանանց փողոցում սպանված 19-ամյա երիտասարդն ուներ մեկ քույր. երեկ տեղի ունեցավ նրա հոգեհանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմաթիվ մանրամասներ էր ներկայացրել օրեր առաջ Վարդանանց փողոցում տեղի ունեցած սպանությունից, որի հետևանքով սպանվել էր 19-ամյա Վահե Մուրադյանը, Ռաֆիկ Մարտիրոսյանն էլ` վիրավորվել: Գրել էինք նաև, որ դանակահարությանը նախորդած վիճաբանության պատճառը տղաներից մեկի կողմից արված «դոդիկ» արտահայտությունն է եղել:

ArmLur.am-ին վիճաբանության պատճառների մասին նոր մանրամասներ հայտնի դարձան: Մեր տեղեկություններով` վիրավոր ուսանող Ռաֆիկ Մարտիրոսյանն օլիմպիադայով կտրոն էր շահել, որով պետք է գրքեր գնվեին, սակայն մի քանի ուսանողների ներկայությամբ, որոնց թվում աղջիկներ են եղել, Ռաֆիկը բարձրաձայնել է, թե իրեն այդ գրքերը պետք չեն և թող «դոդիկները» այն վերցնեն: Հենց այս արտահայտությունն էլ պատճառ է դարձել, որ ԵՊՀ ուսանողները վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ Կ. Չատինյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վ. Մուրադյանին և Ռ. Մարտիրոսյանին:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել սպանված երիտասարդի հոգեհանգիստը: Վահեն ունի մեկ քույր, ապրում էր ծնողների հետ: Նրա մայրը 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ կորցրել էր ընտանիքը

Հավելենք, որ Կ. Չատիկյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայր, իսկ նրա հետ վիճաբանությանը մասնակցած մյուս երեք անձինք ստորագրությամբ ազատ են արձակվել :




Լրահոս