
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պահպանել գործող նախագահ Բարաք Օբամայի սահմանած հակառուսական պատժամիջոցները «որոշ ժամանակով»: Այս մասին նա պատմել է The Wall Street Journal-ի հարցազրույցում:
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չի բացառում հետագայում պատժամիջոցների չեղարկումը:
«Եթե մենք կարող ենք միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իսկապես օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,-ասել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել էր, որ դրական գործոն է համարում ռուսական կողմի հետ հարաբերությունների կարգավորումը: