Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան կարող է կարիերան շարունակել Չինաստանում: Չինական ակումբներից մեկը պատրաստ է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին վճարել տարեկան 35 մլն եվրո:
«Sky Sports»-ը հայտնում է, որ անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին: Կոստան այդ առաջարկը ստացել է երեք օր առաջ և դրանից հետո չի մարզվել ակումբի հետ: