
Մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել Մոսուլի արևմուտքում «Իսլամական պետության» կողմից վերահսկվող շրջաններից մեկում իրականացված ռմբակոծությունների արդյունքում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին:
Նրանց հաղորդմամբ՝ 3 հրթիռ է ընկել Ալ-Ջադիդ շրջանում: Դեռևս հայտնի չէ, թե ում կողմից են իրականացվել ավիահարվածները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի, թե իրաքյան ռազմաօդային ուժերին:
Բնակիչները նշել են, որ ավիացիան ակնկալում էր ոչնչացնել «Իսլամական պետության» հրամանատարներից մեկին:
Ահաբեկիչներից Մոսուլի ազատագրման օպերացիան շարունակվում է 2016թ. հոկտեմբերից: