
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բարձրաձայնում է, որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի տղան ծառայում է Գորիսի գնդում՝ որպես բուժակ: Արդյո՞ք այդպես է:

ArmLur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Խոսնակն ասաց, թե չի ճանաչում Գորիսի քաղաքապետին.«Տեղյակ չեմ խնդրին, ոչինչ չեմ կարող ասել: Տվյալ տվեք ուսումնասիրեմ»:

Այսպիսով, ՊՆ պաշտոնյայից այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե ինչպե՞ս է Գորիսի քաղաքապետը հաջողացրել իր որդուն հենց հարազատ քաղաքում «ծառայության դասավորել»: Արդյոք եղել է վիճակահանություն, եթե եղել է, ինչպե՞ս է ստացվել, որ քաղաքապետի որդին է հենց այդ զորամասի կտրոնն հանել թումբիկի մեջից: Ի՞նչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակել նշված գործընթացները… Ու այս պայմաններում ՀՀ շատ պաշտոնյաներ ու օրենսդիրներ քննարկումն են հարցը, թե ինչպես է լինում, որ սոցիալապես անապահով ընտանիքիների զավակներն են միայն ծառայում առաջնագծում:
Հ. Գ. Քիչ առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը զանգահարեց ArmLur.am-ի խմբագրություն և տեղեկացրեց, որ բարձրացված հարցը ճշտվում է:
Մանրամասները` այստեղ: