Ով է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը և ինչում է մեղադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկանում է, որ հունվարի 13-ին, ժամը 15-ին, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 5-րդ շենքի բակից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մովսես Կ.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 11-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ տղամարդը բնակվում է Արտաշատում, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել նախորդ տարվա հոկտեմբերին ՌԴ մայրաքաղաքում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:




Լրահոս