Դիմահարդարման գաղտնիքներ, որոնց մասին չեն պատմի վիզաժիստները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղջիկները գիտեն, որ անթերի դիմահարդարումը բավականին «խորամանկ» գործ է: Այն մեծ ջանքեր, ժամանակ և ունակություններ է պահանջում: Եվ նույնիսկ երկար ժամանակ հայելու առջև նստելը և դիմահարդարվելը կարող են չարդարացնել սպասումները:

Այս գաղտնիքների մասին չեն պատմի նույնիսկ վիզաժիստները:

Սկզբում քսեք աչքի ստվերաներկը, ապա նոր տոնային քսուքը

Հաստ շուրթերի էֆեկտ ստեղծեք

Մատիտի օգնությամբ գծեք շուրթերի շրջագիծը, ապա շրթներկը քսեք: Դրանից հետո քսեք գունաբացող միջոցները:

Հայելուն մոտ մի կանգնեք, երբ քսում եք հոնքերը

Դա թույլ կտա ամբողջությամբ տեսնել հոնքերի ձևն ու շատ վառ չքսել:

Անձեռոցիկ օգտագործեք, երբ քսում եք շուրթերը

Մեկ շերտ շրթներկ քսեք, ապա թեթևակի մաքրեք անձեռոցիկով: Ապա քսեք երկրորդ շերտը:

Մաքրեք ջրակայուն սևաներկն առանց ջանքերի

Այդ գործընթացը թեթևացնելու համար մեկ շերտ սովորական սևաներկ քսեք, ապա՝ ջրակայուն:

Փոխարինեք կոնսիլերը

Մաշկի թերությունները կարելի է փակել պուդրայի, տոնային կրեմի միջոցով:

Կոմպակտ պուդրա քսեք

Կոմպակտ պուդրան հարմար է ցանկացած տեսակի մաշկին:

Շրթներկն օգտագործեք ռումյանայի փոխարեն

Եթե ձեռքի տակ ռումյանա կամ անհրաժեշտ երանգը չկա, ապա օգտագործեք վարդագույն շրթներկը:

Անձեռոցիկ՝ սևաներկ քսելուց առաջ

Որպեսզի թարթիչների վրա գնդեր չմնան, սևաներկն օգտագործելուց առաջ մաքրեք այն անձեռոցիկով:

Դիմահարդարման միջոցով փակեք աչքերի տակի մուգ շրջանակները

Մի փորք կարմիր շրթներկ քսեք, դրանից հետո կոնսիլեր քսեք աչքերի տակի մուգ շրջանակների վրա:

Թարթիչներին ծավալ հաղորդեք

Քսեք սևաներկը՝ սկսելով թարթիչների արմատներից և վերև բարձրացրեք:

Օգտագործեք կոնսիլեր սխալներն ուղղելու համար

Եթե չի ստացվում իդեալական «ստրելկա»-ներ ստանալ, ապա թերությունները փակեք կոնսիլերի օգնությամբ:




Լրահոս