Թուրքիան պատ է կառուցել Սիրիայի և Իրաքի հետ սահմանին անվտանգության ապահովման շրջանակներում, փոխանցում է Anadolu-ն:
Թուրքիայի գլխավոր շտաբում հայտնել են, որ պատի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
Գործակալությունը նշում է, որ ձեռնարկված միջոցների շնորհիվ ՝ վերջին մեկ տարում սահմանի անօրինական հատման ավելի քան 57 հազար դեպք է կանխվել, խախտումների մեծ մասը (89,5%) ՝ Սիրիայի հետ սահմանին:
2015թ. դեկտեմբերին Թուրքիան հայտարարել էր Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին՝ ահաբեկչական խմբավորումներից պաշտպանվելու համար: