
Առնվազն 19 մարդ է զոհվել, ևս 17-ը վնասվածքներ են ստացել Էկվադորի հարավ-արևմուտքում 2 ավտոբուսների բախման արդյունքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դեպքը տեղի է ունեցել Գուայաս նահանգում:
Բախված ավտոբուսներից մեկը դպրոցականների էր տեղափոխում:
Դեռևս չի հաղորդվում, թե արդյոք զոհվածների թվում երեխաներ կան:
Դեպքի մանրամասները ճշտվում են: