Բրազիլական ակումբը հրաժարվել է Դրոգբային ձեռք բերելու մտքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Դիդյե Դրոգբան «Կորինտիանս» չի տեղափոխվի: 38-ամյա ֆուտբոլիստն այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, բրազիլյան ակումբը նրա հետ պատրաստ էր ստորագրել պայմանագիր`  մոտավոր 120 հազար եվրո ամսական աշխատավարձով:

Սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է հրաժարվել Դրոգբայի ծառայություններից: Ակումբի սպորտային տնօրեն Ֆլավիո Ադաուտոն հայտնել է, որ հարգում է ֆուտբոլիստին, սակայն նրա տեղափոխության որոշումը չի ողջունում:

 




Լրահոս