Երևանի քաղաքապետարանը «ձեռքերը լվանո՞ւմ է». արժանավայել տրանսպորտ ունենալու երազանքը մնում է անկատար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմագրություն բնակիչների կողմից բազմաթիվ ահազանգեր են ստացվում այն մասին, որ միջքաղաքային տրանսպորտում սաստիկ ցուրտ է, որոշ երթուղայիններում բոլոր կողմերից քամի է փչում:

Խնդրի շուրջ  ArmLur.am– ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ:

Պարո՛ն Նավասարդյան, Դուք տեսանյութեր էիք հրապարակում, որ հանրային տրանսպորտով եք աշխատանքի վայր գնում: Հիմա՞ էլ եք գնում:

-Ես երբեմն-երբեմն լինում եմ հանրային տրանսպորտում, բայց դա պարտադիր չէ, որ ստուգման արդյունքում լինի դա:

-Ցուրտ չի՞ :

-Բնականաբար, այսօրվա վիճակով դուրսը ցուրտ է: Ի՞նչ կարող եմ անել, եթե դրսում շատ ցուրտ է: Տրանսպորտի մեջ կան համապատասխան վառարաններ, որոնք նախատեսված են դրա համար, բայց ներկայիս ցրտի դեպքում չեն բավարարում տրանսպորտի ներսը բավարար չափով տաքացնելու համար: Սա է ամբողջ խնդիրը: Դրանց միջի վառարանները այնպես չեն, որ արտասահմանյան մեքենաների նման արագ տաքացնեն:

-Պարո՛ն Նավասարդյան, մենք բողոքներ ենք ստանում, որ մարդիկ մրսում են երթուղայինի ներսում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում խնդրին լուծում տալու ուղղությամբ:

-Նման արտադրության մեքենաների վրա դրանք են տեղադրված, դրանց հզորությունը այդքան է: Մենք անընդհատ հսկողություն սահմանում ենք: Եթե կա մեքենա, որի վառարանը  չի աշխատում, բնականաբար, երթուղուց հանել ենք տալիս, վերանորոգում ենք, ապա թույլ ենք տալիս երթուղի վերադառնալ:

Ավելի հստակեցնեմ՝ բնակիչները դժգոհում են հատկապես թիվ 71 միկրոավտոբուսների և թիվ 26 ավտոբուսների պայմաններից: Ինչու՞ ուղևորներին ի վերջո չի հաջողվում արժանավայել տրանսպորտ ունենալ:

-Ձեզ մենակ ասել են 71 և 26, բայց մենք  տարբեր տեղերից ստանում ենք ահազանգ, որին մենք հետևում ենք: Եթե տեսնում ենք՝ իրականությանը համապատասխանում է, նորոգում ենք, նորից գնում է երթուղի, իսկ եթե դրանից ավելի չի կարող տաքացնել՝ մենք ոչինչ չենք կարող անել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս