Նույնիսկ այն աղջիկները, ովքեր խենթանում են ջինսերի համար, կարող են հաստատել, որ առանց շրջազգեստի հնարավոր չէ: Բայց ընդհանուրի մեջ կարող եք ընտրել այնպիսին, որը հետո այլևս չեք կրի և այն կմնա զգեստապահարանում: Adme.ru-ն ներկայացնում է տասը զգեստ, առանց որոնց հնարավոր չէ:
Փոքր սև զգեստ. սա ամենահաճախ կիրառվողն է, հարմար է, ցանկացած կազմվածք ունեցող աղջիկ կարող է ընտրել իրեն հարմար զգեստ
Կարմիր զգեստ. սև զգեստի հետ համեմատ, կարմիր զգեստը բոլորի ուշադրությունը սևեռում է ձեզ վրա: Կարելի է փորձել այդպիսի բան:
Նեղ, ընդգծող զգեստ. այսպիսի զգեստն անփոխարինելի է հատկապես գործնական հանդիպումների ժամանակ
Լայնացող զգեստ. սա հատկապես հարմար է նիհարիկ աղջիկների համար: Սակայն ուշադրություն դարձրեք, որ այդպիսի զգեստները հարմար կլինեն նաև ոչ նիհարների համար, քանի որ կթաքցնեն կազմվածքի թերությունները:
Վերնաշապիկ-զգեստ. այն հորինել էր դեռ Կոկո Շանելը: Այդպիսի զգեստներ կարող եք հագնել զբոսանքի ժամանակ, հյուր գնալիս կամ նույնիսկ աշխատանքի ժամանակ:
Սպիտակ ժանյակավոր զգեստ. Ժանյակը դեռ հին ժամանակներից համարվել է արիստոկրատների համար նախատեսված զգեստ: Այն կնոջն ավելի էլեգանտ է դարձնում:
Կոկտելյային զգեստ. եթե հավաքույթը, որին դուք պատրաստվում եք գնալ, նախատեսված է օրվա երկրորդ կեսին, ապա վստահաբար կարող եք այսպիսի զգեստ ընտրել:
Երկար երեկոյան զգեստ. այսպիսի զգեստ ձեզ միշտ պետք չի լինի, սակայն գոնե մեկ օրինակ պետք է ունենալ: