
Հարձակվող Ալվարո Մորատան, ով չի կարողանում հաստատվել Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում, հետաքրքրել է Լոնդոնի «Չելսիին»:
Հաղորդվում է, որ «ազնվականները» ծրագրել են ձեռք բերել 24-ամյա իսպանացու տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, եթե թիմի հարձակվող Դիեգո Կոստան տեղափոխվի Չինաստան:
Նշվում է, որ «Չելսիի» համար «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ: