Հունվարի 12-ին Մոսկվայի Կոմսոմոլսկ պողոտայում քրեական հետախուզության աշխատակիցները կանխել են «օրենքով գողերի» հանդիպումը: Այդ մասին գրում է «Prime Crime»-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ նրանց հավաքը տեղի է ունեցել «Բատոնի» ռեստորանում: «Oրենքով գողերը» քննարկել են իրենց ընթացիկ հարցերը, սակայն ժամանել են օպերատիվ հետախուզության աշխատակիցները և քրեական հեղինակության մի ողջ ծաղկեփնջի «բռնացրել»:
Հավաքին մասնակցել են 51-ամյա Պիչուգը և նրա 44-ամյա անբաժանելի զինակից Վոսկրես Վասյան, ինչպես նաև նրանց 2 ավագ ընկերները՝ 62-ամյա Գյու Դլինին և 57-ամյա Պատու Մալենկին:
Ոստիկանության աշխատակիցների և քրեական հեղինակությունների միջև զրույցն այդպես էլ չի բացահայտել «օրենքով գողեր» «սխոդկայի» նպատակը: Արդյունքում ձերբակալված «օրենքով գողերն» ազատ են արձակվել: