Ամերիկուհի Դելայլա Մարի Արանին ընդամենը 4 տարեկան է, բայց արդեն 1 000 գիրք է կարդացել, հայտնում է vsiknygy.net.ua-ն: Գրքերի նկատմամբ սերն արթնացել է դեռևս երբ նա նորածին է եղել և լսել է, թե ինչպես են իր ավագ եղբայրներն ու քույրերը բարձրաձայն կարդում:
Ավելի ուշ նա ցանկացել է ոչ միայն լսել, այլև ինքնուրույն կարդալ:
Տեսնելով աղջկա կարդալու այդպիսի ձգտումը՝ նրա ծնողները նախադպրոցական հաստատության աշխատակցի հետ որոշել են փորձել «1000 գիրք մանակապարտեզում» ծրագիրը:
Արդյունքում պարզվել է՝ մեկ տարում նա 1000 գիրք է կարդացել: