Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Լիվերպուլի» հետ:
Հանդիպման 27-րդ րոպեին մանչեսթերյան ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձեռքով է խաղացել սեփական տուգանային հրապարակում և մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածի շնորհիվ «Լիվերպուլն» առաջ է անցել հաշվի մեջ:
Հանդիպման 41-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալու լավ հնարավորություն ստացել, սակայն «Լիվերպուլին» փրկել է դարպասապահ Սիմոն Մինյոլել:
Ժոզե Մոուրինյուի թիմը պատասխան գնդակը խփել է միայն 84-րդ րոպեին, երբ Անտոնիո Վալենսիայի՝ բարձրից կատարած փոխանցումից հետո աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ»՝ 1:1
Գոլերը՝ Իբրահիմովիչ 84 – Միլներ 27