
Բիշքեկում Մանաս օդանավակայան վայրէջքի ժամանակ կործանվել է թուրքական ավիաընկերությանը պատկանող բեռնատար ինքնաթիռը, որը ժամանել էր Հոնկոնգից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության ԱԻՆ ղեկավարին:
Ղրղզստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ավիավթարի արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել:
Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ դեպքի վայրից 8 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում՝ 6 երեխա: Տուժածները տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ են ստացել: