Ինչ է իրենից ներկայացնում քվեարկության համար նախատեսված նոր սարքը, և ինչպես է այն գործելու. ներկայացնում է Տիգրան Մուկուչյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ID քարտերով քվեարկություն կազմակերպելու համար նախատեսված սարքավորումները դեռևս Հայաստանում չեն: Այս մասին ArmLur.am -ի հետ զրույցում նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Դրանք պետք է նոր արտադրվեին, պատրաստվեին: Գործընթացն ընթացքի մեջ է, քվեարկության օրը դրանք կլինեն Հայաստանում: Մինչ այդ նախատեսված է դրանց փոքր խմբաքանակներով դրանց ստացում, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել մասնագետների վերապատրաստման գործընթացը», – նշեց նա:

Մուկուչյանը մեզ հետ զրույցում նաև ներկայացրեց, թե ինչ մեխանիզմներով է աշխատելու սարքավորումը: «Դրանք առանձին ցանցերով իրար միացված չեն: Եթե մեկ տեղամասում նախատեսված է մեկից ավելի սարքի օգտագործում, ապա նրանք միմյանց միջև կապված կլինեն, իսկ ընդհանուր ցանց չի լինելու: Սարքավորման մեջ լինելու է համապատասխան ցուցակը: Անձը գալով տեղամասային կենտրոն, ինքը ներկայացնելու է հնարավոր անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը և սարքում զետեղված տեղեկատվությունն այնպիսին է, որ այն նրա բոլոր անձը հաստատող փաստաթղթերի  վերաբերյալ տեղեկատվություն  է պարունակում», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս