Սպիտակ տան ապագա ղեկավար Դոնալդ Թրամփը պլանավորում է հասնել միջուկային զինանոցի նվազեցմանը՝ նախատեսված ՌԴ-ի հետ միջուկային համաձայնագրով, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Times-ին:
Միջուկային զինանոցի նվազեցման կետն ամենակարևորը կդառնա համաձայնագրի մեջ: Իր հերթին, BBC-ն նշում է, որ Թրամփը պլանավորում է առաջարկ անել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին, որով կնախատեսվի պատժամիջոցների չեղարկում՝ միջուկային զինանոցի նվազեցման դիմաց:
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո կսկի բարելավել Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի հետ հարաբերությունները, սակայն չէր երաշխավորել, որ դրանք երկար կձգվեն:
Միջուկային զինանոցի հետ կապված հայտարարությունից հետո Թրամփի մամուլի ծառայությունում հայտել էին, որ ապագա նախագահը նկատի ուներ դրա տարածման ներկայիս ռիսկը՝ ահաբեկչական խմաբավորումների և անկայուն իրավիճակ ունեցող երկրների շրջանում: